Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես է եկել ազգին ուղղված ուղերձով՝ խոստանալով պատասխանատվության ենթարկել ջարդարարությունների մասնակիցներին և վնասի հատուցում պահանջել նրանցից, ովքեր մասնակցել են խանութների թալանին և շենքերի ավերմանը: Միևնույն ժամանակ նա ընդունել է, որ անկարգություններով ուղեկցված բողոքների ֆոնին քաղաքացիների մտահոգությունները, կապված կյանքի թանկացման և վառելիքի գների աճի հետ, հիմնավոր են։               
 

Արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք

Արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք
19.10.2026 | 14:45

Համաշխարհային բանկի տվյալներով՝ առաջիկա 10-15 տարիների ընթացքում շուրջ 800 միլիոն երիտասարդ կարող է մնալ առանց աշխատանքի։ Նշված ժամանակահատվածում զարգացող երկրների աշխատաշուկա կմտնեն ընդհանուր առմամբ շուրջ 1,2 միլիարդ երիտասարդ մարդիկ, մինչդեռ այդ ընթացքում կստեղծվի ընդամենը 400 միլիոն նոր աշխատատեղ։ Սա համարվում է լուրջ մարտահրավեր՝ հաշվի առնելով արհեստական բանականության զարգացման և կիրառման արագությունը:

Վստահաբար կարող ենք ասել, որ արհեստական բանականությունը պետք է դիտարկել նաև որպես «սպառազինությունների» հաջորդ մրցավազք։ Այդ մրցավազքում հրթիռների կամ զրահատեխնիկայի քանակը, զինծառայողների համազգեստի որակը, սննդի տեսակը կամ ֆիզպատրաստվածությունն անէական ու երրորդային հարցեր են լինելու:

Առաջին պլան են գալիս զինծառայողների մտավոր կարողությունների, մասնագիտական հմտությունների, ավտոմատ կառավարման համակարգերի համալիր կիրառման, արագ և ճշգրիտ որոշումների կայացման, հրամանատրման համակարգերի, թվային հետախուզության և վերլուծությունների, կիբերտարածություններում դրանց պաշտպանվածության մակարդակի, կիբերհարձակումների արդյունավետ պլանավորման, իրացման և այլ հարցեր:

Դեռ նախորդ տարիներից զարգացած երկրների զինված ուժերի արդիականացման հայեցակարգերը գրվել են այնպիսի հասկացությունների վրա, ինչպիսիք են, օրինակ, «խելացի ստորաբաժանում», «խելացի պլանավորում», «խելացի համակարգում» կամ «խելացի պաշտպանություն» և այլն:

Առաջիկայում, ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականությունը:

Հայաստանի Հանրապետությունը, նրա տնտեսությունը, զինված ուժերը, սոցիալական, կրթական ու առողջապահական համակարգերը պետք է նախապատրաստել արհեստական բանականության նոր մրցավազքերին:

Արտակ Զաքարյան

Դիտվել է՝ 465

Մեկնաբանություններ